Ամեն երեք տարին մեկ հղի կանանց սթրեսի ենթարկելն անթույլատրելի է. նախագիծը շարունակում է վիճահարույց մնալ
«Ժամանակավորանաշխատունակությաննպաստներիմասին» օրենքի փոփոխված տարբերակով խնդրահարույց է մնում բարձր աշխատավարձ ստացող կնոջ հարցը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ ՏաթևիկԽաչատրյանը:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ–ի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանն էլ հավելել է, որ շարունակվում է կնոջ իրավունքների ոտնահարումը, քանի որ ներկայացված նախագծի պատճառով գործատուները կնախընտրեն տղամարդկանց ընդունել աշխատանքի, այլ ոչ թե կանանց, որովհետև գիտեն՝ հետո նրանց ժամանակավոր անաշխատունակության նպաստն իրենք են վճարելու:
Իսկ հաշվապահ Շողեր Բաբայանն ընդգծել է, որ չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց ենթարկել նման սթրեսի՝ հիշատակելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության նախորդ փորձը:
Ամեն երեք տարին մեկ հղի կանանց սթրեսի ենթարկելն անթույլատրելի է. նախագիծը շարունակում է վիճահարույց մնալ
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխված տարբերակով խնդրահարույց է մնում բարձր աշխատավարձ ստացող կնոջ հարցը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

7or.am