Լրահոս

07.11.2014 18:13


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության և ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 14 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է խարդախության՝ 6, յուրացման և շորթման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը