««Եռյակը» մեր անկախության տարիների ընթացքում գրեթե առաջին անգամ ցուցաբերել է ինստիտուցիոնալ մոտեցում»
Շտաբների բացումը տարբեր մարզերում և նրանց արդյունավետ աշխատանքը կարող է դառնալ շարժման հաջողության կարևորագույն նախադրյալը, քանի որ «եռյակը» մեր անկախության տարիների ընթացքում գրեթե առաջին անգամ ցուցաբերել է ինստիտուցիոնալ մոտեցում:
Միայն ստեղծելով շտաբների ցանց տարբեր մարզերում՝ կարելի է կոտրել վախի մթնոլորտը և շարժումը տարածել ամբողջ Հայաստանի տարածքով, քանի որ հանրահավաքները կարող էին ազդել Երևանի և մոտակա շրջանների տրամադրությունների վրա, իսկ շտաբների ցանցը կստեղծի համահայկական դիմադրության մթնոլորտ և պետական ինստիտուտների այլընտրանք՝ համակարգելով քաղաքական գործընթացը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նույնիսկ ամենահեռավոր գյուղում:
Համահայկական շարժման միտքն է թելադրում այդպիսի գործողություններ, և կտրուկ քայլերը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չեն տապալի իշխանական մեքենան, որը դեռ ուժեղ է: Այսպիսով, պետք է մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները և աշխատել միասին՝ Նոր Հայաստան ստեղծելու նպատակով: Վահան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից
««Եռյակը» մեր անկախության տարիների ընթացքում գրեթե առաջին անգամ ցուցաբերել է ինստիտուցիոնալ մոտեցում»
Շտաբների բացումը տարբեր մարզերում և նրանց արդյունավետ աշխատանքը կարող է դառնալ շարժման հաջողության կարևորագույն նախադրյալը, քանի որ «եռյակը» մեր անկախության տարիների ընթացքում գրեթե առաջին անգամ ցուցաբերել է ինստիտուցիոնալ մոտեցում:
Միայն ստեղծելով շտաբների ցանց տարբեր մարզերում՝ կարելի է կոտրել վախի մթնոլորտը և շարժումը տարածել ամբողջ Հայաստանի տարածքով, քանի որ հանրահավաքները կարող էին ազդել Երևանի և մոտակա շրջանների տրամադրությունների վրա, իսկ շտաբների ցանցը կստեղծի համահայկական դիմադրության մթնոլորտ և պետական ինստիտուտների այլընտրանք՝ համակարգելով քաղաքական գործընթացը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նույնիսկ ամենահեռավոր գյուղում:
Համահայկական շարժման միտքն է թելադրում այդպիսի գործողություններ, և կտրուկ քայլերը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, չեն տապալի իշխանական մեքենան, որը դեռ ուժեղ է: Այսպիսով, պետք է մոռանալ բոլոր քաղաքական տարաձայնությունները և աշխատել միասին՝ Նոր Հայաստան ստեղծելու նպատակով:
Վահան Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից