Քաղաքական

07.11.2014 13:08


Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների նախագծից հրաժարվելու է»

Քաղաքագետ. «Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների նախագծից հրաժարվելու է»

«Որքան էլ ասեն, թե իշխանափոխություն չի լինելու, Կառավարության կառուցվածքային փոփոխությունները հենց դրա արտացոլումն են։ Իշխանությունը ցայտնոտի մեջ է, և դրա համար արագ տեղաշարժեր են արվում»,– այսօրվա ասուլիսին ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Ըստ բանախոսի՝ առաջիկայում ստեղծվելիք Տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը պետական բյուջեի վատնում է. «ԱԳՆ-ում կարող էին մեկին նշանակել, ով կզբաղվեր ինտեգրացիոն հարցերով»։

Քաղաքագետի կարծիքով ԱԻՆ-ը Տարածքային կառավարման նախարարությանը միացնելը ևս արհեստական է, քանի որ այս երկու կառույցները միմյանց հետ կապ չունեն։

Շիրինյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխություններին՝ ասելով. «Ինչ ուզում է՝ բացատրեն. դա իշխանության վերարտադրության համար է: Չնայած դրան՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների նախագծից հրաժարվելու է, և այս «պաուզան» դրա համար է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը