Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին: Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը: Սուրեն Խանամիրյանի՝ վաստակաշատ գործչի և վառ անհատականության հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում: Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, ողջ լիբանանահայությանը»,-ասված է ցավակցական հեռագրում:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր
Սուրեն Խանամիրյանի մահվան մասին:
Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:
Սուրեն Խանամիրյանի՝ վաստակաշատ գործչի և վառ անհատականության հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, ողջ լիբանանահայությանը»,-ասված է ցավակցական հեռագրում: