Լրահոս

07.11.2014 17:50


Վերացվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

Վերացվել է «Պրեմիում» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրության կասեցումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ կասեցվել էր «Պրեմիում» ՍՊԸ-ի «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ «Պրեմիում» ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները, անցկացնել սանիտարական օր, սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում, «Տոմատի հյութ», «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների համապատասխան խմբաքանակը հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, «Տոմատի հյութ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ.-ի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջներին, իսկ «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Նկատի ունենալով, որ տրված հանձնարարականը կատարվել է, խախտումները վերացվել են, վտանգավոր սննդամթերքը օգտահանվել է և օգտագործվել որպես անասնակեր, թողարկվել է փորձնական արտադրանք և ներկայացվել լաբորատոր փորձաքննության և «Տոմատի հյութ» արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ.-ի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.9-01-2010 հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջներին, իսկ «Թան» և «Թան գազավորված» արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ Ծառայության պետի նոյեմբերի 7-ի որոշմամբ սահմանված կասեցումը վերացվել է:

Այս խորագրի վերջին նյութերը