Բնապահպանները կոչ են հղել ամերիկահայ համայնքին՝ որևէ կերպ չաջակցել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Էկոլուր տեղեկատվական ՀԿ նախագահ՝ Ինգա Զառաֆյանը, «Ջերմուկի զարգացման կենտրոնի» նախագահ՝ Վազգեն Գալստյանը, Գնդեվազ համայնքի բնակիչ և լրագրող Թեհմինե Ենոքյանն ու Համահայկական բնապահպանական ճակատի անդամ՝ Լևոն Գալստյանը բաց նամակով կոչ են հղել ամերիկահայ համայնքին՝ որևէ կերպ չաջակցել և ներդրումներ չկատարել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում։ Ամերիկահայկական մամուլին, մասնավորապես՝ Ասպարեզ օրաթերթին, The Armenian Mirror Spectator և Armenian Weekly շաբաթաթերթին ուղարկված բաց նամակում նշված են բնապահպանական, տնտեսական և սոցիալական այն բոլոր անկառավարելի ռիսկերը, որոնցով հղի է ոսկու արդյունահանումը Ջերմուկին այդքան մոտ գտվող հանքում։ Նամակի առիթ են հանդիսացել Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության կազմակերպած հանդիպումները արտասահմանում հայկական համայնքներ հետ, որոնց ընթացքում ընկերությունը հայերին կոչ է անում գնել ընկերության բաժնետոմսեր և այդպիսով սատարել Հայաստանի համար ավերիչ այդ հանքարդյունաբերական ծրագիրն։
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Բնապահպանները կոչ են հղել ամերիկահայ համայնքին՝ որևէ կերպ չաջակցել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում
Նամակի առիթ են հանդիսացել Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության կազմակերպած հանդիպումները արտասահմանում հայկական համայնքներ հետ, որոնց ընթացքում ընկերությունը հայերին կոչ է անում գնել ընկերության բաժնետոմսեր և այդպիսով սատարել Հայաստանի համար ավերիչ այդ հանքարդյունաբերական ծրագիրն։