Ֆրանսիան ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից դրական ակնկալիքներ ունի
«Trend» գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն հայտնել է, թե իր երկիրը դրական է գնահատում Փարիզում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքները:
Ըստ Մոնիեի՝ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մտադիր է ապագայում ակտիվորեն նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Մենք հույս ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում մեր ջանքերը դրական արդյունքներ կունենան»,- հայտնել է ֆրանսիացի դիվանագետը։