«Վեցնյակի» քաղտնօրենները պատրաստվում են ամփոփիչ փուլի Իրանի հետ բանակցություններում
«Վեցնյակի» երկրների քաղտնօրենները նոյեմբերի 7-ին կհավաքվեն Վիեննայում՝ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ հանդիպմանը։ Վերջինը թեև թողել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը, սակայն շարունակում է աշխատել որպես «վեցնյակի» համակարգող Թեհրանի հետ բանակցություններում, որոնք միտված են Իրանի միջուկային ծրագրի խնդրով համապարփակ համաձայնագիր ստորագրելուն։ Ինչպես ավելի վաղ հստակեցրել էր Էշթոնի ներկայացուցիչը, մինչև նոյեմբերի 24-ը բանակցային գործընթացը շատ ինտենսիվ է լինելու։ Նախատեսվում է, որ «վեցնյակի» համակարգողը նոյեմբերի 7-ին Վիեննայում կհանդիպի քաղտնօրենների հետ։ Նոյեմբերի 9-ին և 10-ին նա բանակցություններ կանցկացնի Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ Օմանում, որտեղ նրանց կմիանա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Իսկ ցերեկը Օման կժամանեն քաղտնօրենները, որպեսզի ամրագրեն բոլոր կողմերից սպասվող և հնարավոր առաջընթացը վերջնական հանդիպման (նոյեմբերի 18-ին Վիեննայում) նախօրեին։ Դիվանագետների գնահատականներով՝ ներկա դրությամբ վերջնական փաստաթուղթը պատրաստ է 95 տոկոսով, սակայն լուրջ տարաձայնությունները դեռևս չեն կարգավորվել։
«Վեցնյակի» քաղտնօրենները պատրաստվում են ամփոփիչ փուլի Իրանի հետ բանակցություններում
«Վեցնյակի» երկրների քաղտնօրենները նոյեմբերի 7-ին կհավաքվեն Վիեննայում՝ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ հանդիպմանը։ Վերջինը թեև թողել է եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը, սակայն շարունակում է աշխատել որպես «վեցնյակի» համակարգող Թեհրանի հետ բանակցություններում, որոնք միտված են Իրանի միջուկային ծրագրի խնդրով համապարփակ համաձայնագիր ստորագրելուն։
Ինչպես ավելի վաղ հստակեցրել էր Էշթոնի ներկայացուցիչը, մինչև նոյեմբերի 24-ը բանակցային գործընթացը շատ ինտենսիվ է լինելու։ Նախատեսվում է, որ «վեցնյակի» համակարգողը նոյեմբերի 7-ին Վիեննայում կհանդիպի քաղտնօրենների հետ։ Նոյեմբերի 9-ին և 10-ին նա բանակցություններ կանցկացնի Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հետ Օմանում, որտեղ նրանց կմիանա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։ Իսկ ցերեկը Օման կժամանեն քաղտնօրենները, որպեսզի ամրագրեն բոլոր կողմերից սպասվող և հնարավոր առաջընթացը վերջնական հանդիպման (նոյեմբերի 18-ին Վիեննայում) նախօրեին։
Դիվանագետների գնահատականներով՝ ներկա դրությամբ վերջնական փաստաթուղթը պատրաստ է 95 տոկոսով, սակայն լուրջ տարաձայնությունները դեռևս չեն կարգավորվել։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։