ԱՄՆ–ն առաջին անգամ միաժամանակ երեք հրթիռ է վնասազերծել
Միացյալ Նահանգներն առաջին անգամ «Aegis» ՀՕՊ–ի օգնությամբ գրեթե միաժամանակ երեք օդային թիրախ է ոչնչացրել Խաղաղ օվկիանոսում։ Ինչպես հայտնել է հինգշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարարության ՀՕՊ–ի գործակալությունը, փորձարկումը, որին մասնակցել է «John Paul Jones» ականակիրը, անցկացվել է Հավայան կղզիների շրջանում։ Փորձարկման ընթացքում բոլոր երեք թիրախները միաժամանակ բաց են թողնվել Կաուայի կղզուց և հայտնաբերվել «Aegis» համակարգում ներառված ռադարների կողմից։ Բալիստիկ հրթիռը ոչնչացվել է «Standard-3 Block 1В»–ի միջոցով, իսկ երկու թևավոր հրթիռները՝ նորացված «Standard-2 Block 3А»–ի։ Դա թիրախի ոչնչացման 29-րդ հաջողված փորձն էր 35 թռիչքային փորձարկումների ընթացքում:
ԱՄՆ–ն առաջին անգամ միաժամանակ երեք հրթիռ է վնասազերծել
Միացյալ Նահանգներն առաջին անգամ «Aegis» ՀՕՊ–ի օգնությամբ գրեթե միաժամանակ երեք օդային թիրախ է ոչնչացրել Խաղաղ օվկիանոսում։ Ինչպես հայտնել է հինգշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարարության ՀՕՊ–ի գործակալությունը, փորձարկումը, որին մասնակցել է «John Paul Jones» ականակիրը, անցկացվել է Հավայան կղզիների շրջանում։
Փորձարկման ընթացքում բոլոր երեք թիրախները միաժամանակ բաց են թողնվել Կաուայի կղզուց և հայտնաբերվել «Aegis» համակարգում ներառված ռադարների կողմից։ Բալիստիկ հրթիռը ոչնչացվել է «Standard-3 Block 1В»–ի միջոցով, իսկ երկու թևավոր հրթիռները՝ նորացված «Standard-2 Block 3А»–ի։
Դա թիրախի ոչնչացման 29-րդ հաջողված փորձն էր 35 թռիչքային փորձարկումների ընթացքում:
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։