Լրահոս

07.11.2014 10:16


ՀՀ–ն և ԼՂՀ–ն համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում

ՀՀ–ն և ԼՂՀ–ն համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են անցկացնում

Համաձայն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության 2014թ. ծրագրի, ս. թ. նոյեմբերի 6-ից անց են կացվում ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման «Միասնություն 2014» օպերատիվ-մարտավարական զորավարժություններ` ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանի ղեկավարությամբ: Հայաստանյան կողմը օպերատիվ-մարտավարական զորավարժություններին ներգրավված է հիմնականում համադրման և փորձի փոխանակման գործընթացներում, որոնք համակարգում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Ընթացող զորավարժությունների այլ մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը