Աշխարհ

07.11.2014 10:07


Իրաքի ՆԳՆ. «Փարիզում գործում է «Իսլամական պետության»՝ 200 մարդուց բաղկացած բջիջ»

Իրաքի ՆԳՆ. «Փարիզում գործում է «Իսլամական պետության»՝ 200 մարդուց բաղկացած բջիջ»

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բջիջը գործում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Այս մասին հայտարարել է Իրաքի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ադնան ալ–Ասադին։ Ելույթ ունենալով Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի նիստում՝ նա հայտնել է, որ իրաքյան և ֆրանսիական հետախուզության ուժերը հայտնաբերել են այդ խմբին, որն այս պահին հետապնդվում է։

«Բջիջի թվաքանակը հասել է 200 մարդու»,-ալ–Ասադի խոսքերը մեջբերել է հինգշաբթի երեկոյան «Ալ–Արաբիա» հեռուստաալիքը։

Այս խորագրի վերջին նյութերը