26-ամյա երիտասարդի սպանության գործով հետախուզվողը ներկայացել է քննչական վարչություն
26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Արթուր Մարտիրոսյանն այսօր ինքնակամ՝ փաստաբանի հետ միասին, ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ. հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի տնակում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել հացկերույթ, որին ի թիվս այլ անձանց մասնակցել է նաեւ Ա.Մարտիրոսյանը։ Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հացկերույթի ժամանակ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում էլ Ա.Մարտիրոսյանը դանակով երկու հարված է հասցրել Արտոմ Ադանալյանի կրծքավանդակի աջ կեսի կողմնային և առաջային մակերեսներին, որի հետեւանքով վերջինս մահացել է։
Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։