Լրահոս

06.11.2014 19:23


Միգրացիայի արդի խնդիրները` ԳԱԱ-ում անցկացվող միջազգային գիտաժողովում

Միգրացիայի արդի խնդիրները` ԳԱԱ-ում անցկացվող միջազգային գիտաժողովում

ՀՀ ԳԱԱ-ում նոյեմբերի 6-ին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում» ծրագրի շրջանաներում իր աշխատանքը սկսեց «Միգրացիայի դերը Եվրասիայի ուղարկող եւ ընդունող երկրների սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացման գործընթացում. Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ» խորագրով 6-րդ միջազգային գործնական գիտաժողովը: Գիտաժողովը մեկնարկել է նոյեմբերի 5-ին` Մոսկվայում եւ կշարունակի իր աշխատանքը Երեւանում նոյեմբերի 6-ին եւ 7-ին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 40 մասնագետներ Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Հայաստանից: Գիտաժողովն անցկացնում ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցը եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը:

Գիտաժողովի նպատակներն են`

  • աշխատանքային միգրացիայի հարցերի հետազոտման եւ գործնական կարգավորմամբ զբաղվող գիտնականների, փորձագետների, գործնական աշխատողների միավորւմը
  • փորձագիտական գնահատումը եւ աշխատանքային միգրացիայի արդյունավետ գործնական կարգավորման մեխանիզմների ինտեգրումը միգրացիոն քաղաքականության մեջ
  • աշխատանքային միգրացիայի հետազոտման բնագավառում միջազգային ցանցի զարգացումը:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվելու են 9 կլոր սեղաններ:

Հայաստանի բնակչության արտահոսքի ծավալները բավականին լուրջ են եւ այդ պատճառով Հայաստանում միգրացիայի խնդիրները, միգրացիոն հոսքերի կարգավորման հարցերը ոչ միայն գիտական, այլ նաեւ էական քաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեն: Հայաստանը մտել է Մաքսային միություն եւ ինտեգրվելու է Եվրասիական միությանը: Դա իր հերթին ստեղծում է նոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններ հետագա զարգացումների համար: Ակնհայտ է, որ կձեւավորվի նոր միգրացիոն տարածք այդ թվում եւ հայ աշխատանքային միգրանտների համար: Այս մասին նշում են միջազգային գիտաժողովի մասնագետները:

Գիտաժողովը կազմակերպված է ՀՀ Գիտութունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի, Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA), Միգրացիայի միջազգային կազմակերպության, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը