Լրահոս

06.11.2014 18:00


Ահմաձայը կհանդիպի ՆԱՏՕ–ի երկրների ԱԳՆ ղեկավարներին

Ահմաձայը կհանդիպի ՆԱՏՕ–ի երկրների ԱԳՆ ղեկավարներին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմաձայը կհանդիպի ՆԱՏՕ–ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ դեկտեմբերի սկզբին Բրյուսելում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Աֆղանստան այցի շրջանակներում։
Նա նշել է նաև, որ հանդիպմանը հրավիրել է աֆղանական կառավարության նոր ղեկավար Աբդուլլա Աբդուլլային, որն Ահմաձայի մրցակիցն էր նախագահական ընտրություններում։ Ստոլտենբերգը, սակայն, չի հստակեցրել՝ արդյոք Աբդուլլան համաձայնե՞լ է ժամանել Բրյուսել։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը