Լրահոս

06.11.2014 17:27


Ալբանիան զենք կուղարկի իրաքյան կառավարությանը ԻՊ դեմ պայքարի համար

Ալբանիան զենք կուղարկի իրաքյան կառավարությանը ԻՊ դեմ պայքարի համար

Մոտ ապագայում Ալբանիայի Հանարապետությունը զենք կուղարկի Իրաք «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարելու համար։ Այդպիսի որոշում է ընդունվել բալկանյան հանրապետության կառավարության կողմից։
Ինչպես հաղորդում է Մակեդոնյան տեղեկատվական գործակալությունը, կառավարության որոշման մեջ նշվում է, որ մատակարարումը կատարվելու է անհատույց հիմքով, ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի կառավարությանն օգնելու նպատակով։ Ալբանական կառավարությունը, սակայն, չի հայտնում՝ ինչպիսի զենք է ուղղվելու Բաղդադ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերին Ալբանիան Իրաք էր ուղարկել ավելի քան 10 հազար ականանետ, 22 մլն փամփուշտ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը