Լրահոս

06.11.2014 17:06


ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին:

Խորհրդի նիստին քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցին առնչվող հարցեր: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման եւ խորացման անհրաժեշտությունը:

ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ համաձայն է ՀՀ պատվիրակության դիրքորոշման հետ, որը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի իրավիճակի եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջանների մասին հայտարարությանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով հարցը քննարկել առաջիկա նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը