Լրահոս

06.11.2014 16:49


ԵՄ–ն ավելի քան 1 մլրդ եվրո է հավաքել Էբոլայի դեմ պայքարի համար

ԵՄ–ն ավելի քան 1 մլրդ եվրո է հավաքել Էբոլայի դեմ պայքարի համար

ԵՄ–ն միլիարդից ավելի եվրո է հավաքել Էբոլայի դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդվում է եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Կրթության և նորարարության եվրահանձնակատար Կառլոս Մոեդաշի խոսքերով՝ ԵՄ–ն լրացուցիչ 280 մլն եվրո կհատկացնի էբոլայի դեմ պայքարելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոյեմբերի 2-ի տվյալներով՝ մահացածների ընդհանուր թիվը կազմել է 4 818 մարդ 13 042 վարակվածից։ Կազմակերպությունն ընդգծել է նաև, որ թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ տեղաբնակները միշտ չէ, որ հայտնում են վարակված լինելու մասին։
Լիբերիայում վարակվածների թիվը նվազում է, իսկ ահա Սիերա–Լեոնեյում վարակվածների թիվն աճում է։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը