Մևլութ Չավուշօղլու. «Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը»
Ինչպես տեղեկացնում է թուրքական ԶԼՄ–ն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելն անհնար է. «Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը, որը փորձում են վերագրել մեր նախնիներին ու մեր ժողովրդին: Մենք սա միշտ ընդգծում ենք», – ասել է նա։ Ինչ վերաբերում է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի գործին՝ ՄԻԵԴ–ում բողոքարկված, Չավուշօղլուն ասել է, որ ուշադիր հետևում է դրան։
Մևլութ Չավուշօղլու. «Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը»
Ինչպես տեղեկացնում է թուրքական ԶԼՄ–ն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելն անհնար է. «Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը, որը փորձում են վերագրել մեր նախնիներին ու մեր ժողովրդին: Մենք սա միշտ ընդգծում ենք», – ասել է նա։
Ինչ վերաբերում է Շվեյցարիայում Հայոց ցեղասպանությունը ժխտած Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի գործին՝ ՄԻԵԴ–ում բողոքարկված, Չավուշօղլուն ասել է, որ ուշադիր հետևում է դրան։