Լրահոս

06.11.2014 15:24


Նեթանյահու. «Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն չի փոխվելու»

Նեթանյահու. «Երուսաղեմի սրբավայրերի ստատուս քվոն չի փոխվելու»

Երուսաղեմում սրբավայրերի ստատուս քվոն չի փոխվելու։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Նախորդ գիշեր անվտանգության հարցով խորհրդակցություններին վարչապետը միանշանակ հասկացրել է, որ ստատուս քվոն Երուսաղեմում Տաճարի լեռան վերաբերյալ չի փոխվելու, և ցանկացած անձ, ով այլ տեսակետ է հայտնում, միայն սեփական կարծիքն է ասում, որը ոչ մի կապ չունի Իսրայելի կառավարության քաղաքականության հետ», – նշվում է Իսրայելի մամուլի ծառայության ղեկավար Մարկ Ռեգևի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Դեռևս հոկտեմբերի 13-ին, մեկնաբանելով Երուսաղեմում Տաճարի լեռան մոտ տեղի ունեցած անկարգությունները, որտեղ տեղակայված է Ալ–Աքսա մզկիթը, Նեթանյահուն հայտարարել էր, որ իր և Իսրայելի պարտքն է համարում պահպանել առկա ստատուս քվոն, որն էլ տեղ է գտել տասնամյակների ընթացքում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը