Կարծիք

06.11.2014 14:55


«Պատերազմի վերսկսման վտանգի պատճառներից մեկը ՀՀ վարչակարգի գոյությունն է»

«Պատերազմի վերսկսման վտանգի պատճառներից մեկը ՀՀ վարչակարգի գոյությունն է»

Երբ Հայաստանում սկսվում է ընդդիմադիր բողոքի ալիք, սահմանին իրավիճակը սկսվում է լարվել ու առաջանում է պատերազմի վերսկսման վտանգ (վերջերս այս միտքը, «դհոլ-լրագրողի» ուղղորդմամբ, արտահայտեց Մանվել Գրիգորյանը): Սակայն հարցն այն չէ, որ թշնամին է սկսում «լկստվել», այլ այն, որ վարչակարգը Արցախի հիմնահարցը դարձրել է ժողովրդին շանտաժի ենթարկելու գործիք. «Չփորձեք մեր դեմ ընդվզել, թե չէ թշնամին կհարձակվի»: Սա պարզապես նողկալի ու կեղտոտ մանիպուլյացիա է, որը պետք է կոպտորեն քննադատության ենթարկվի:

Սակայն, իրական վտանգն այն է, որ մարդիկ զանգվածային արտագաղթի են դիմում, վտանգն այն է, որ երկրում ներդրումներ չեն արվում այլևս դրսից, ու փուչիկ փաստարկ է այն, թե խնդիրը Ղարաբաղի հարցի մեջ է, որ այն չի լուծվում և այլն: Մինչև 2008 թվականը մի քանի տարի անընդմեջ տարեկան մոտ 1 մլրդ դրամ ներդրումներ էին լինում: Խնդիրն ու վտանգը բիզնեսի մեջ փայ մտնելն է, խնդիրը «փոքր երկիր են, բա հո 10 հոգի շաքար չի՞ ներմուծելու» թեզը պաշտոնապես հիմնավորելն է: Ու ամենացավալին այն է, որ հենց այս ամենն է, որ տանում է մեզ դեպի նոր պատերազմ, և ոչ թե ընդդիմադիր ալիքի ծնունդը: Ու եթե իշխանությունը սա չի հասկանում, ապա բնական է, որ պետք է ծնվի այլ ուժ, որը կգա իշխանության ու կլուծի այդ հարցը:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը