Արմեն Պողոսյան. «Տոները մոտենում են, գներն էլ բարձրանում են»
Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշել է, որ թանկացումները պայմանավորված են առաջիկա տոներով և տնտեսությամբ. «Տոները մոտենում են, և շուկայում գներն էլ բարձրանում են: Փորձը ցույց է տվել, որ, որպես կանոն, միշտ տոների նախօրյակին (Նոր տարի, Սուրբ ծնունդ) ապրանքները թանկանում են: Իհարկե, գների թանկացումն անխուսափելի երևույթ է, և դա կա ամեն տեղ, պարզապես քաղաքակիրթ երկրներում եկամուտներն առաջանցիկ են բարձրանում, քան թանկացումները, որի պատճառով էլ մեզ նման չեն զգում ազդեցությունը»։
Պողոսյանը երկրի տնտեսությունն անվանել է «կարկատված»՝ նշելով, որ «բոլոր լուծումները ժամանակային բնույթ են կրում»։ Ինչ վերաբերում է ձվի գնին, բանախոսն ասել է, որ այն շատ բարձր է, և նորից է թանկանալու։
«Պետք է մենք խնդիրներ չունենայինք, ուղղակի այստեղ ունենք վատ տնտեսվարության երևույթներ. թռչնարտադրությամբ զբաղվողները բազմիցս դիմել են Կառավարության օգնությանը, մասնավորապես՝ կերը արտասահմանից են ներկրում, նաև սորտային ձագերը, հիմա խմբաքանակը եկավ, տնտեսվարողը պարտավոր է սահմանին անմիջապես ավելացված արժեքի հարկ վճարել, բայց նա պետք է օգուտ ստանա, չէ՞, և հետո վճարի այդ գումարները», – ասել է Պողոսյանը։
Ըստ բանախոսի՝ երկրի տնտեսության մեջ դիտարկվում է անհաշվենկատություն, որն էլ հանգեցնում է բացասական երևույթների. «Սկսում են շատ կարտոֆիլ տանել երկրից՝ կարտոֆիլի գինը բարձրանում է, ոչխար են տանում՝ ոչխարի գինն է բարձրանում, թվում է՝ եթե արտահանում ենք, դրանից լավ բան չկա, դրանից մեծ նվաճում չկա, բայց դա նշանակում է անհաշվենկատ տնտեսություն վարելու ձև: Այսինքն, օրենքով կան պետական ռեզերվներ, որոնք պետք է հաշվարկ ունենան, թե ինչպես է բաշխվելու, բայց եթե լավ չի հաշվարկված, նման պատկեր է լինում», – ասել է նա։
Արմեն Պողոսյան. «Տոները մոտենում են, գներն էլ բարձրանում են»
Այսօրվա ասուլիսին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշել է, որ թանկացումները պայմանավորված են առաջիկա տոներով և տնտեսությամբ. «Տոները մոտենում են, և շուկայում գներն էլ բարձրանում են: Փորձը ցույց է տվել, որ, որպես կանոն, միշտ տոների նախօրյակին (Նոր տարի, Սուրբ ծնունդ) ապրանքները թանկանում են: Իհարկե, գների թանկացումն անխուսափելի երևույթ է, և դա կա ամեն տեղ, պարզապես քաղաքակիրթ երկրներում եկամուտներն առաջանցիկ են բարձրանում, քան թանկացումները, որի պատճառով էլ մեզ նման չեն զգում ազդեցությունը»։
Պողոսյանը երկրի տնտեսությունն անվանել է «կարկատված»՝ նշելով, որ «բոլոր լուծումները ժամանակային բնույթ են կրում»։
Ինչ վերաբերում է ձվի գնին, բանախոսն ասել է, որ այն շատ բարձր է, և նորից է թանկանալու։