Լրահոս

06.11.2014 20:32


ՄԱԿ. «Էբոլայի դեմ պայքարի ռեսուրսները բավարար չեն»

ՄԱԿ. «Էբոլայի դեմ պայքարի ռեսուրսները բավարար չեն»

Էբոլա տենդի դեմ պայքարի ՄԱԿ առաքելության ղեկավար Թոնի Բենբարին հայտնել է, որ վարակի դեմ պայքարի ռեսուրսներն առայժմ բավարար չեն

Նրա խոսքով՝ չնայած Բրիտանիայի, Չինաստանի, Կուբայի և ԱՄՆ–ի զգալի ջանքերին՝ անհրաժեշտ է լրացուցիչ օգնություն։

Բենբարին հաստատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները, համաձայն որոնց՝ Էբոլայից մահացածների թիվը հասել է 4818-ի։ Նրանցից 27-ը մահացել է ոչ աֆրիկյան պետություններում։

Այս խորագրի վերջին նյութերը