Լրահոս

06.11.2014 13:23


Արմեն Երիցյանը տեղյակ չի եղել իր նախարարության կառուցվածքային փոփոխության մասին

Արմեն Երիցյանը տեղյակ չի եղել իր նախարարության կառուցվածքային փոփոխության մասին

Ինչպես տեղեկացրել էինք, Կառավարության այսօրվա նիստում հայտարարվել էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին:

Պարզվում է, սակայն, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախապես տեղյակ չի եղել, որ իր ղեկավարած գերատեսչությունում ՀՀԿ–ն կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել։

Կառավարության այսօրվա նիստից հետո նա լրագրողներին խոստովանել է, որ իր համար այդ որոշումն անակնկալ է եղել։ Դեռ նրան առաջարկ էլ չի եղել նոր նախարարությունը ղեկավարելու մասին։

–Եթե առաջարկեն, կմտածեմ,–ասել է Ա. Երիցյանը:

Հիշեցնենք, որ դեռ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել էր, որ քննարկել են Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը