Լրահոս

06.11.2014 13:17


Լուգանսկի նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է կայանալ երկուշաբթի

Լուգանսկի նոր խորհրդարանի առաջին նիստը կարող է կայանալ երկուշաբթի

Կիրակի ընտրված ԼԺՀ ժողովրդական խորհրդի առաջին նիստը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, եթե ԿԸՀ–ն հասցնի տեղեկացնել բոլոր պատգամավորներին շրջաններում, որտեղ կապի խնդիրներ կան։
Այս մասին «ՏԱՍՍ»–ին հաղորդել է հանրապետության ԿԸՀ ղեկավար Սերգեյ Կոզյակովը։
Նրա խոսքերով՝ առաջին նիստին, ինչպես սպասվում է, կընտրվի Ժողովրդական խորհրդի խոսնակը։
Կոզյակովը հստակեցրել է, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 35 պատգամավոր «Խաղաղություն Լուգանշչինայից» և 15 պատգամավոր՝ «Լուգանսկի տնտեսական միությունից»։
Լուգանսկի վարչապետ Գեննադի Ցիպկալովը հնարավոր է՝ պահպանի պաշտոնը։

Այս խորագրի վերջին նյութերը