Լրահոս

06.11.2014 21:57


ԱՄՆ-ում առաջին անգամ ոչ ալկոհոլային խմիչքները հարկվելու են

ԱՄՆ-ում առաջին անգամ ոչ ալկոհոլային խմիչքները հարկվելու են

Ամերիկյան Բերկլի քաղաքում ոչ ալկոհոլային խմիչքների համար հարկ է մտցվել։ Դրա օգտին քվեարկել է քաղաքի բնակիչների 75%-ը։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

Հարկի չափը խմիչքի շուրջ 30 գրամի համար կկազմի 1 ցենտ։ Ոչ ալկոհոլային խմիչքների համար հարկը մտցվում է դրանց սպառումը կրճատելու նպատակով։ Փորձագետներն ահազանգում են, որ քաղցր գազավորված խմիչքները դարձել են բնակչության ճարպակալման պատճառ։

Նշենք, որ «Coca-Cola», «PepsiCo» և «Dr Pepper Snapple Group» ընկերությունները, սկսած 2009թ.–ից, ավելի քան 100 մլն դոլար են ծախսել ԱՄՆ 2 տասնյակ քաղաքներում սույն օրենքը չմտցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը