Աշխարհ

06.11.2014 12:07


«AC/DC»-ի թմբկահարին մեղադրանք է առաջադրվել 2 անձի սպանությունը կազմակերպելու համար

«AC/DC»-ի թմբկահարին մեղադրանք է առաջադրվել 2 անձի սպանությունը կազմակերպելու համար

Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայի իշխանությունները հայտնի «AC/DC» ռոք խմբի թմբկահար Ֆիլ Ռադին մեղադրանք են առաջադրել 2 անձի սպանությունը կազմակերպելու փորձի, ինչպես նաև թմրանյութեր պահելու համար։ Վարձու մարդասպանի և Ռադի պատվիրված զոհերի անունները չեն նշվում։

Խմբի նախկին մենեջեր Մայքլ Բրաունինգը հայտարարել է, որ ցնցված է։ Խմբի մնացած անդամները առայժմ չեն մեկնաբանել տեղեկությունը:

Այս խորագրի վերջին նյութերը