Լրահոս

06.11.2014 12:27


Կահիրեում նախագահական պալատի մոտ պայթյուն է որոտացել

Կահիրեում նախագահական պալատի մոտ պայթյուն է որոտացել

Առավոտյան Կահիրեում նախագահական համալիրներից մեկի մոտ ինքնաշեն պայթուցիկ է գործել։ Եգիպտական հեռուստաընկերության տվյալներով՝ ռումբը տեղադրվել է պալատից ոչ հեռու գտնվող Հադաիկ էլ–Քուբբա մայրաքաղաքային թաղամասում։
Պայթյունի հետևանքով երիտասարդ կին է տուժել. նրան հոսպիտալացրել են բեկորային վնասվածքով։
Այժմ մասնագետները քննում են տեղանքը պայթուցիկ այլ առարկաներ հայտնաբերելու նպատակով։
Չնայած նրան, որ նախագահական պալատը համարվում է պետության ամենապահպանվող օբյեկտներից մեկը եգիպտական մայրաքաղաքում, այնուամենայնիվ, անվտանգության միջոցները պատահարից հետո զգալիորեն ամրապնդվել են։
Նախորդ գիշերվանից հետո սա արդեն երրորդ արտակարգ դեպքն է Եգիպտոսում։ Երեք մարդ, Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, պայթյունի զոհ էր դարձել գնացքում՝ Մինուֆիա նահանգում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը