Լրահոս

06.11.2014 11:47


Փաստաբան. «Խորհրդային դատական ժամանակները վերադարձել են»

Փաստաբան. «Խորհրդային դատական ժամանակները վերադարձել են»

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձանց անմեղ և արդարացված ճանաչելու վերաբերյալ մամուլում հաճախակի հայտնվող դեպքերն արտառոց են և օրենքից չբխող: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նման դեպք, ըստ փաստաբանի, կարող է լինել միայն այն պարագայում, եթե անձը կատարել է տարբեր հանցագործություններ՝ օրինակ, ասենք, իրեն մեղադրում են գողության և ավտովթարի տարբեր գործերով, և պարզվում է, որ գողություն կատարել է, բայց ավտովթար չի կատարել, մի դատարանը դատապարտում է, մյուսն՝ արդարացնում, մի դատավճռով կայացվում է մեղադրական դատավճիռ, մյուս դատավճռով՝ արդարացվում: Միայն այս դեպքում հնարավոր է խոսել, որ տվյալ անձն արդարացված է:
Մինչդեռ իրավաբանների Ֆեյսբուքյան խմբի էջում տեղադրված արդարացումների վերաբերյալ հոդվածներում խորանալով՝ ակնհայտ է դառնում, որ մարդիկ իրականում ոչ թե արդարացվել են, այլ ուղղակի մեղադրանքի հոդվածն է վերաորակվել, սակայն վերաորակելու փոխարեն դատավորն օգտագործել է մի տերմին՝ այսինչ հոդվածով արդարացնել, այսինչ հոդվածով մեղավոր ճանաչել, այսինքն՝ վերաորակելն էլ են դիտում որպես արդարացում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ գոյություն չունի մասնակի արդարացման դատավճիռ, գոյություն ունի ամբողջությամբ կամ մասնակի մեղադրական դատավճիռ: Մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ դատարանները փոփոխել են օրենքի մեկնաբանությունը կամ սխալ են մեկնաբանում 64-րդ հոդվածը, որի արդյունքում էլ ստեղծվել է նման իրավիճակ, որ ամեն շաբաթ մարդ են արդարացնում, և այդ մարդիկ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են պատիժ կրել:

Մանրամասները՝ pastinfo.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը