Հովիկ Աբրահամյան. «Կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանը մտահոգվել է երկրում ծնունդների սեռային հարաբերակցության խնդրով։ Վարչապետը նշել է, որ մի շարք ցուցանիշներով, որոնք վերաբերում են բնակչությանը, Հայաստանը գտնվում է վերջին հորիզոնականում. «Որպես վարչապետ, որպես երկու աղջկա հպարտ հայր՝ մտահոգված եմ այն միջավայրով, որտեղ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»։
Խնդրի լուծման վերաբերյալ առողջապահության նախարարը վարչապետի կողմից կարգադրություն է ստացել մինչև հաջորդ տարվա մարտը համապատասխան ծրագիր ներկայացնել Կառավարության հաստատմանը։