Լրահոս

06.11.2014 11:42


ԻՊ զինյալները քիմիական զենք են կիրառել Քոբանի քաղաքում

ԻՊ զինյալները քիմիական զենք են կիրառել Քոբանի քաղաքում

«Իսլամական պետության» խմբավորման զինյալները հրետակոծել են Քոբանի քաղաքը, որը պաշտպանում են քուրդ աշխարհազորայինները, քիմիական ականներով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ–ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջահաֆարին։ Նրա խոսքերով՝ դրա հետ կապված՝ նա խնդրել է ՄԱԿ–ին ուշադրություն դարձնել իսլամիստների կողմից թունավոր նյութերի կիրառման դեպքերին։
«Վերջին անգամ ԻՊ–ն քիմիական զենք է կիրառել Այն–էլ–Արաբ սիրիական քաղաքում...», – ասել է դիվանագետը։ Նա նշել է, որ արդեն նամակ է հղել Սիրիայի կառավարության անունից Անվտանգության խորհրդի հանձնաժողովին, որը զբաղվում է միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման հարցերով։
Ջահաֆարին հիշեցրել է, որ երկրները, որոնք սիրիական կառավարությանը մեղադրում էին քիմիական զենք, ինչպես նաև քլոր կիրառելու մեջ, «քննության չեն արժանացրել» ահաբեկիչների կողմից արգելված զինամթերթի և նյութերի կիրառման մասին տեղեկատվությունը։ Նա դա անվանել է ԱԽ 2014թ. 1540–րդ բանաձևի խախտում տվյալ երկրների կողմից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը