Զաքիր Հասանով. «Ադրբեջանը ստիպված է գնալ ԼՂ հիմնահարցը լուծելու ուժային ճանապարհով»
«Ադրբեջանը ստիպված է գնալ ԼՂ հիմնահարցը լուծելու ուժային ճանապարհով»,-ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուսումնամարզական համալիրի շրջանավարտների հետ հանդիպմանը նա նշել է, թե «հողերի ազատագրման ողջ պատասխանատվությունն ընկնում է զինված ուժերի անձնակազմի վրա»:
«Մենք արդեն երկար տարիներ ջանքեր ենք գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Սակայն միջազգային հանրությունը, կիրառելով երկակի ստանդարտներ, աչք է փակում այն իրողության վրա, որ միջազգային մակարդակով ճանաչված մեր տարածքները շարունակում են օկուպացված մնալ: Այս իրավիճակում Ադրբեջանը ստիպված է ռազմական ճանապարհով գնալ»,-հայտարարել է Հասանովը։