Լրահոս

06.11.2014 11:24


Օբաման կառուցողական է համարում Իրանի խնդրով բանակցությունները

Օբաման կառուցողական է համարում Իրանի խնդրով բանակցությունները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կառուցողական է համարում Իրանի խնդրով բանակցությունները, որոնք վարում է «վեցնյակը» Իրանի հետ միջուկային խնդրով։ Այս մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է նախօրեին Սպիտակ տանը կայացած ասուլիսին։
«Մեր կողմից կիրառած աննախադեպ պատժամիջոցների շնորհիվ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել իրանյան տնտեսության վրա, նստել են բանակցությունների սեղանի շուրջ և առաջին անգամ լուրջ մտադրված են հավաստիացնելու միջազգային հանրությանը, որ իրենց միջուկային ծրագիրը ռազմական բնույթ չի կրում», – ասել է Օբաման։ Նա կառուցողական է համարում ընթացող քննարկումներն ու բանակցությունները։
Օբաման ընդգծել է, որ Իրանի միջուկային զենքը կարող է սպառնալ ոչ միայն ԱՄՆ–ի ընկերներին, մասնավորապես՝ Իսրայելին, այլև երկարաժամկետում՝ նաև ԱՄՆ–ին։
Օբաման նշել է նաև, որ իրենք Իրանին ծրագիր են ներկայացրել, որը թույլատրում է բավարարել «խաղաղ կարիքներն» էներգետիկայում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը