Լրահոս

21.09.2009 16:47


Արամ Մանուկյան. «Սա այն չէ, ինչը որ երազում էի»

Արամ Մանուկյան. «Սա այն չէ, ինչը որ երազում էի»

1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։ «Երբ ընթերցում էիք անկախության մասին հռչակագիրը, ինչպիսի՞ն էիք պատկերացնում Հայաստանը18 տարի անց»,- «7օր»-ն այսօր հարցրել է Արամ Մանուկյանին։

-Բնականաբար, ավելի լավ, քան հիմա կա։ Բարի երազային։ Բայց մինչև հիմա էլ փաստաթղթին և իրականությանը նայում եմ որպես հաճելի բեռ՝ պատասխանատվություն բոլոր այն մադկանց համար, ովքեր այդ արժեքը գնահատում են,- պատասխանել է Ա. Մանուկյանը բոլոր այն մարդկանց, ովքեր թերագնահատում են այդ արժեքը՝ ասելով, որ անհեթեթ է քննարկել մի բան, որն Աստծո շնորհն է, և որին հազարամյակներով հարյուրավոր ժողովուրդներ են ձգտել։

-Դա միջոց է ազատության ճանապարհին, և թող որևէ մեկը համարձակություն չունենա թերագնահատել, չնայած որ մենք այսօր խնդիր ունենք. ես ունեմ քաղբանտարկյալ, հետապնդվող ընկերներ, փակված Ազատության հրապարակ, փակ Ազատության, Հյուսիսային պողոտաներ և ունեմ իշխանություն, որն ազատությունը չի սիրում. այն բռնաբարում է։ Բնականաբար, սա այն չէ, ինչը որ երազում էի, բայց դա չի նշանակում, որ ազատությունը մոռացված, անհասանելի արժեք է։ Մենք պայքարում ենք։ Այդ արժեքը պայքարով իրականանում է, զոհողություններով դառնում է իրականություն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը