Լրահոս

06.11.2014 10:56


Բեն Լադենին սպանողը բացահայտել է իր ինքնությունը

Բեն Լադենին սպանողը բացահայտել է իր ինքնությունը

«Daily Mail»–ին տված հարցազրույցում ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանման զինծառայող Ռոբերտ Օ' Նիլը հայտարարել է, որ 2011թ.-ին Պակիստանում հենց ինքն է սպանել «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա Բեն Լադենին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Fox» հեռուստաընկերությունն այս ամիս Բեն Լադենին ոչնչացնելու գործողությունների մասին պատմող վավերագրական է ֆիլմ է ներկայացնելու, որում կներառվի նաև
38-ամյա Օ' Նիլի հետ հարցազրույցը։
Ըստ ամերիկացի հատուկջոկատայինի՝ իր ինքնությունը բացահայտելու որոշումը նա կայացրել է, երբ նրան զրկել են սոցիալական արտոնություններից ծառայությունը վաղաժամ թողնելու համար:
«Թիվ 1 ահաբեկչի» ոչնչացման համար Օ' Նիլը հատուկ պարգևի է արժանացել:

Այս խորագրի վերջին նյութերը