Լոնդոնում կապիտալիզմի դեմ ցույց է տեղի ունենում «Anonymous» խմբի կազմակերպմամբ
Բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում երեկ երեկոյան կապիտալիզմի դեմ ցույց է սկսվել՝ կազմակերպված «Anonymous» խմբի ցանցահենների կողմից։ Ակցիային հազար մարդ է մասնակցել, որոնք դեմքերը թաքցրել էին Գայ Ֆոքսի դիմակների տակ. այն համարվում է հակագլոբալիստների և հակակապիտալիսների շարժման խորհրդանիշը։ Լոնդոնի կենտրոնում հազար ոստիկան է ներգրավված անհրաժեշտ զանգվածային անկարգությունների դեպքում։ Երկնքում ոստիկանական ինքնաթիռներ կան։ Կազմակերպիչներն իրենց երթը կոչել են «Միլիոն դիմակների շքերթ»։ Ակցիան ֆլեշ–մոբի բնույթ է կրում. մասնակիցները եկել են Լոնդոնի կենտրոն համացանցում տեղադրված անհայտ կազմակերպիչների հայտարարությամբ։ Երթի մասնակիցները, հիմնականում՝ երիտասարդներ, Թրաֆալգար հրապարակից շարժվել են բրիտանական խորհրդարանի կողմը։ Ցուցարարների մի մասն էլ, տարանջատվելով երթի մասնակիցներից, փորձել է մոտենալ Բուքինգեմյան թագավորական պալատին։ Սակայն ոստիկաններն արգելակել են ցուցարարների մուտքը խորհրդարան և պալատ։ Ակցիայի մասնակիցները զերծ եմ մնացել ոստիկանների հետ ընդհարումից։
Լոնդոնում կապիտալիզմի դեմ ցույց է տեղի ունենում «Anonymous» խմբի կազմակերպմամբ
Բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում երեկ երեկոյան կապիտալիզմի դեմ ցույց է սկսվել՝ կազմակերպված «Anonymous» խմբի ցանցահենների կողմից։ Ակցիային հազար մարդ է մասնակցել, որոնք դեմքերը թաքցրել էին Գայ Ֆոքսի դիմակների տակ. այն համարվում է հակագլոբալիստների և հակակապիտալիսների շարժման խորհրդանիշը։
Լոնդոնի կենտրոնում հազար ոստիկան է ներգրավված անհրաժեշտ զանգվածային անկարգությունների դեպքում։ Երկնքում ոստիկանական ինքնաթիռներ կան։
Կազմակերպիչներն իրենց երթը կոչել են «Միլիոն դիմակների շքերթ»։ Ակցիան ֆլեշ–մոբի բնույթ է կրում. մասնակիցները եկել են Լոնդոնի կենտրոն համացանցում տեղադրված անհայտ կազմակերպիչների հայտարարությամբ։
Երթի մասնակիցները, հիմնականում՝ երիտասարդներ, Թրաֆալգար հրապարակից շարժվել են բրիտանական խորհրդարանի կողմը։ Ցուցարարների մի մասն էլ, տարանջատվելով երթի մասնակիցներից, փորձել է մոտենալ Բուքինգեմյան թագավորական պալատին։ Սակայն ոստիկաններն արգելակել են ցուցարարների մուտքը խորհրդարան և պալատ։ Ակցիայի մասնակիցները զերծ եմ մնացել ոստիկանների հետ ընդհարումից։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։