Քարվաճառը կարող է դառնալ էժան և որակյալ մթերքի արտադրության երկրամաս
Արդեն մասսայական է դարձել այն հասկացությունը, որ Քարվաճառի տարածաշրջանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են անասնապահության և մեղվապահության զարգացման համար: Անշուշտ դա այդպես է. լեռնային մեր երկրամասը հարուստ է արոտավայրերով, խոտհարքերով, բազմերանգ ու բազմատեսակ ծաղիկներով հագեցած ալպիական դաշտերով ու լեռնալանջերով, և հիշյալ գյուղատնտեսական ոլորտների զարգացման հնարավորություններն այստեղ միանգամայն իրատեսական են:
Բայց, չպիտի մոռանալ, որ երկրամասն ունի նաև այլ հարստություններ, որոնցից, իմ խորին համոզմամբ, ամենանշանակալին նրա ընդերքում գտնվող հանքային տաք ջրերի ահռելի, կարելի է ասել, անսահմանափակ քանակությամբ պաշարներն են:
Չանդրադառնանք այն խնդրին, թե ինչ կարող է դա տալ երկրամասին, երկրին, եթե այդ հարստությունը օգտագործենք արդյունաբերական և առողջապահական նպատակներով, մանավանդ, որ մեր նպատակն այլ է:
Երկրամասի ընդերքում գտնվող հանքային տաք ջրերի այդ ահռելի պաշարներն ուղղակիորեն ասում են, որ երկրամասն ունի ջերմային էներգիայի ահռելի պաշարներ: Գիտականորեն վաղուց է հիմնավորված, որ այդ ջերմային էներգիայից ճիշտ օգտվելու դեպքում այդպիսի հարստություն ունեցող երկրամասերում կարելի է ապահովել տնտեսական զարգացման կտրուկ և մեծ առաջընթաց: Կրկին չեմ ուզում անդրադառնալ խոշոր խնդիրներին, ասենք, օրինակ, թե ինչ կտա մեզ, եթե այդ ահռելի ջերմային էներգիան օգտագործենք էլեկտրաէներգիայի արտադրության համար: Երկրում կան գիտնականներ, գիտական հաստատություններ և այդպիսի խոշորածավալ խնդիրների լուծումը մասնավորապես նրանց առաքելությունն է:
Իմ նպատակը միանգամայն այլ է: Ես ուզում եմ հակիրճ ներկայացնել, թե ի՞նչ կարող է տալ երկրամասին, երկրին, եթե փորձենք օգտվել այդ ջերմային էներգիայի չնչին, աննշան մասից և օգտագործել այն ջերմոցների ջեռուցման համար:
Քաջ հատնի է, որ ջերմոցային արտադրանքի վերջնական ինքնարժեքի զգալի մասը կազմում են ջեռուցման համար անհրաժեշտ էներգակրի (գազ, ածուխ և այլն) ինքնարժեքը: Մեր կողմից առաջարկվող ջերմոցային տնտեսության համար, որպես ջեռուցման համար էներգակիր հանդիսանում է հանքային տաք ջուրը, որը ոչ միայն անսպառ է իր ծավալներով, այլ նաև ունի հաստատուն ջերմաստիճան և ճնշում, ինչը կարևոր է ջեռուցման համակարգի համար: Չեմ ուզում ասել, որ այդ էներգակրի ինքնարժեքը զրոյական է, թեպետ կարելի է և ասել, քանի որ վաղուց է ինչ երկրամասի տարբեր մասերում ինքնաբուխ են դուրս գալիս ջրերը և ազատ անկանոն հոսում, խառնվում են գետերի ջրերին: Ամեն դեպքում բավարարվենք նրանով, որ այդ էներգակրի ինքնարժեքը չնչին է:
Ի՞նչ է ստացվում: Երկրամասում ունենք էկոլոգիապես, կարելի է ասել, բացարձակ մաքուր բնության, բացարձակապես վնասակար արտանետումներ չունեցող, չնչին ինքնարժեքով էներգակիր և օգտվելով այդ առավելություններից, մի՞թե չենք կարող մեր բնակչության համար արտադրել էկոլոգիապես մաքուր, էժան ու որակյալ սննդամթերք:
Կարո´ղ ենք և պարտավո´ր ենք:
Անշուշտ միամտություն կլինի, եթե մտածենք, թե միայն հիշյալ առավելություններն ունենալով մենք կարող ենք ազատ ստանալ որակյալ մթերք:
Ջերմոցային տնտեսությունը պետք է ունենա նորարարական մտքի տեր բարձրակարգ մասնագետներ, պետք է կիրառի նորագույն տեխնոլոգիաներ, հողի մշակումից սկսած մինչև ջեռուցման համակարգը: Բայց սա արդեն այլ հարց է:
Այժմ ներկայացնեմ հակիրճ բացատրական.
1) Նախընտրելի է, որ ջերմոցային տնտեսությունը ստեղծվի երկրամասի Տրտու (Թարթառ) կամ Թութխու գետերից մեկի ափամերձ մի տարածքում, որը պիտի լիովին անվտանգ լինի գետի առավելագույն վարարումից ջրածածկ լինելուց և ունենա համապատասխան մակերես: Այդպիսի տարածքներ կան և քիչ չեն:
Ինչու՞ է նախընտրելի ափամերձ տարածքը:
Բնականաբար գետերը հոսում են երկրամասի ցածրադիր մասերով, ուստի և ափամերձ տարածքներն ավելի մոտ են գտնվում ընդերքի հանքային տաք ջրերի ամբարներին: Սա տեղում էլ է տեսանելի: Վերը նշված ինքնաբուխ տաք ջրերի ելքերը հիմնականում գտնվում են այդ երկու գետերի ափամերձ մասերում: Բացի այս, նշված գետերի ձգվածությամբ են անցնում տարածաշրջանի հաղորդակցային ճանապարհները և էլեկտրամատակարարման գծերը: Այսինքն, առանց ավելորդ մեծ ծախսերի մենք կարող ենք ապահովել ապագա մթերքի առաքումը, ջերմոցների լուսավորությունն ու ոռոգումը:
2) Վերոհիշյալ ափամերձ տարածքներում կատարվում են ոչ ծավալուն երկրաբանական հետազոտական աշխատանքներ և ընտրվում է համապատասխան տարածքը` մեզ բավարարող պայմաններով (տողերիս հեղինակը կարող է բավարար ճշտությամբ առաջարկել համապատասխան նախընտրելի տարածքների տեղեր):
Տեխնիկապես ջերմոցի ջեռուցումն այդքան էլ բարդ չէ:
Պարզ սխեման հետևյալն է.
Հանքային տաք ջրի ելքի հորատանցքից ջուրը մղվում է ջերմափոխարկիչի մեջ, որտեղ նրա ջերմային էներգիան փոխանցվում է հասարակ ջրի ծավալին, վերջինս էլ անհրաժեշտ ջերմությունը ստանալուց հետո մղվում է դեպի ջերմոցի ջեռուցման ցանց:
Ջերմափոխարկիչի դերը շատ կարեւոր է: Հանքային տաք ջրերը պարունակում են բավական քանակությամբ հանքային հիմքեր, աղեր, եւ ժամանակի հետ դրանք խողովակների ներսի պատերի վրա տալիս են նստվածքներ, որոնք քարանում են եւ խողովակները դառնում են անպիտան: Ուստի միանգամից հանքային տաք ջրերով ջեռուցումը անիմաստ է:
Բացառված չէ, որ որոշ հետաքրքրվողներ մտածեն, թե անընդհատ օգտագործելով տաք ջուրը, կգա մի օր, երբ այն կսպառվի կամ էլ չի ունենա համապատասխան ճնշում:
Միանգամից ասեմ. ամենեւին ոչ: Ստորգետնյա տաք ջրերի ամբարները անընդհատ սնվում են երկրի ընդերքից եւ նրանց ծավալային եւ ջերմային հատկանիշները միշտ մնում են անփոփոխ: Պարզ ապացույցը հենց հիշյալ ինքնաբուխ ելքերն են, որոնք հնարավորինս հավասարակշռում են ընդհանուր վիճակը` ֆիզիկայի օրենքների համաձայն: Այնպես որ, մտավախության կարիք ընդհանրապես չկա: Բայց առավել մտավախներին կարող եմ առաջարկել եւս մի տարբերակ, որն, ի դեպ, լայն կիրառում է ստացել անցյալ դարում Ֆրանսիայում: Հենց տեղում վարվում է երկրորդ հորատանցքը ավելի կարճ խորությամբ` մինչեւ ստորջրյա ջրամբարի վերին շերտային ապարներին հասնելը, եւ ջերմափոխարկիչից դուրս եկած հանքային տաք ջուրը ուղղորդվում է դեպի այդ կլանիչ հորատանցքը: Այսինքն, մեր օգտագործած տաք ջուրը մենք կրկին վերադարձնում ենք ընդերքին: Ներկայացնեմ պարզ սխեման.
Ես, որպես ազատագրված Քարվաճառի ամենաառաջին բնակիչներից մեկը, կրկնակի ուրախություն կապրեմ, եթե այս առաջարկությունն արձագանք գտնի եւ կյանքի կոչվի, քանզի այն, բացի երկրի պարենային անվտանգությունը որոշ չափով ապահովելը, կստեղծի նաեւ նոր աշխատատեղեր, կբարձրացնի երկրամասի դերը երկրի մեջ, կխթանի տեղի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Իսկ սահմանամերձ մեր շրջանի համար դրանք կարեւոր գործոններ են:
Հ.Գ. Հյուսիսային բեւեռային գծի մոտ գտնվող Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը գրեթե ամբողջությամբ ջեռուցվում է ստորգետնյա տաք ջրերի ջերմային էներգիայի միջոցով: Նրա շուրջ կառուցված ջերմոցային տնտեսություններում աճեցնում են ոչ միայն բանջարեղեն, այլ նույնիսկ խաղող, որոնք զգալի չափով բավարարում են երկրի բնակչության պահանջարկը:
Իսկ ինչու՞ մենք չփորձենք բավարարել մեր երկրի բնակչության պահանջարկը, երբ ունենք նման ահռելի ջերմային էներգիայով օժտված երկրամաս:
Ժորա Գրիգորյան, Քարվաճառ քաղաքի հիմնադիր քաղաքապետ