Լրահոս

06.11.2014 09:36


Մանվել Գրիգորյանը անհարմար վիճակի մեջ է դրել Նավասարդ Կճոյանին

Մանվել Գրիգորյանը անհարմար վիճակի մեջ է դրել Նավասարդ Կճոյանին

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ինչպես պատմեցին «ՉԻ» աղբյուրները, դրանց մեկնարկից առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները և սպասել են Սերժ Սարգսյանի այցին։ Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է՝ առանց նրանց բարևելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից չի վրիպել այդ փաստը, և նա բարձրաձայնել է. «Կճոյա՛ն, էդ մեզ չես ուզում բարևե՞լ»։

Կճոյանը, հայտնվելով անհարմար վիճակում, շուռ է եկել ու ժպտացել և արագ հեռացել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը