Կարծիք

06.11.2014 08:10


«Սև հովազ»–ի պատասխանը Նահապետ Թումանյանին

«Սև հովազ»–ի պատասխանը Նահապետ Թումանյանին

«Ռուստամ Գասպարյանը, հարգելով Մանվելի անցած ուղին, վերջին հարցազրույցի ժամանակ ընդամենը կոչ է արել, որ ՀՀԿ-ի դավաճան ճիրաններից հարկավոր է վերադառնալ ու կանգնել ժողովրդի կողքին: Իսկ Մանվելի ներքնաշորերը լվացող ոմն Նովոն, ով, ցավոք սրտի, հանդիսանում է անհայտ կորած ազատամարտիկ Մարտիկ Թումանյանի եղբայրը, և ով առանց ամաչելու հանդես է գալիս որպես կռվող տղա, ընդհանրապես կապ չունի Արցախյան ազատամարտի հետ: Անհայտ ճանապարհներով կուրծքը զարդարելով տարբեր շքանշաններով` թույլ է տալիս վիրավորել մի մարդու, ով իր ջոկատի հետ միասին պանծալի ուղի է անցել: Զրպարտությունները, որոնցով հանդես է գալիս ինչ-որ մի տականք, ուղղվել են մեր հրամանատար Ռուստամ Գասպարյանին: Կարդալով ճղճիմ ու իրականությանը չհամապատասխանող փաստերը, ջոկատի տղաները վրդովված ու զայրացած են: Պատասխանելով Նովո կոչեցյալի բառաչանքներին` «Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն ուզում են մի քանի փաստ ներկայացնել, որտեղ նա խայտառակում է Մարտիկի հիշատակը:

Ա) Հարկ եղած դեպքում կարող ենք ապացուցել, որ դու անամոթաբար, քո անհայտ կորած եղբոր` Մարտիկ Թումանյանի ընտանիքից խլել ես ճանապարհի եզրին գտնվող գյուղմթերքի փոքրիկ շուկան` զրկելով նրանց հանապազօրյա հացից: Այս խնդրով ժամանակին եղբորդ կինը և որդին դիմել են «Սև հովազ»-ի սպաներից մեկին: Այդ դեպքից հետո տարիներ շարունակ, առանց ամաչելու, կապերդ խզել ես եղբորդ ընտանիքի հետ:

Բ) Ուզում ենք հիշեցնել, որ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ՝ դու ինքդ հրապարակայնորեն հայհոյել էիր քեզ կերակրողին:

Նման մարդը, ով ընդունակ է ուրանալ սրբությունները, իրավունք չունի վարկաբեկել «Սև հովազ»-ի հրամանատարին ու ջոկատին, որի` պատերազմական գործողությունների գնահատականը տվել է Սպարապետը:
Չափդ ճանաչի՛ր, համբա՛կ...
Ցավում ենք, որ նման մարդիկ կարող են լինել ԵԿՄ անդամ»։

«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներ

Այս խորագրի վերջին նյութերը