Լրահոս

05.11.2014 21:50


ՀՀԿ ԳՄ–ն քննարկել է Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների հարցը

ՀՀԿ ԳՄ–ն քննարկել է Կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների հարցը

ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներին ասել է, որ քննարկվել են կուսակցության տարածքային կառույցների և քաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր։

ՀՀԿ ԳՄ-n հավանության է տվել Հարություն Սարգսյանին Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում նշանակելուն։

Աշոտյանն ասել է նաև, քննարկվել է Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը, որի մասին մանրամասն պաշտոնապես կհայտարարվի գործադրի առաջիկա նիստում:

Ինչ վերաբերում է «թեժ աշնանը», Աշոտյանը նկատել է, որ քաղաքական իմաստով Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա կարող է ազդեցություն ունենալ բացառապես «Հանրապետական» կուսակցությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը