Ռուբեն Գևորգյան. «Ընդամենը Մանվելին հաճոյանալու համար ես արել դա»
Ա՛յ ցնոտ, դու քեզ ոնց ես վերապահում՝ երկրի նվիրյալներից մեկի մասին նման կերպ արտահայտվես: Չեմ անդրադառնում գրածիդ, քանի որ ինքդ ոչնչություն ես: Ընդամենը Մանվելին հաճոյանալու համար ես արել դա, թեկուզ չարժեր, քանի որ ամեն առավոտ նրա կոշիկները մաքրելով՝ արդեն հաճոյանում ես: Իսկ ինչ վերաբերում է քո կողմից շեշտադրվածին, որ իբրև 27-ի ողբերկական իրադարձությունից հետո, «ողջ երկրապահական ընտանիքը միաբերան եկավ այն եզրակացության, որ սպարապետի գործը արժանիորեն միայն Մանվել Գրիգորյանը կարող է շարունակել»,-այ ամեն ինչից անտեղյակ երկրապահական պատահականություն, եթե այսօրվա «Նովի» երկրապահներդ տեղյակ չեք ԵԿՄ-ի պատմությանը, որպես Երկրապահի հիմնադիրներից մեկը հանդիսանալով՝ ասեմ, որ մինչև Սպարապետի մահը Մանվել Գրիգորյանը նույնիսկ երկրապահների անդամ չի եղել: Սպարապետի քառասունքը լրանալուց հետո իմ և Սասուն Միքայելյանի շնորհիվ նա դարձավ Երկրապահի նախագահ, որն էլ առաջ բերեց Սպարապետի ժամանակ վարչության անդամ հանդիսացող մեր մի շարք տղերքի դժգոհությունը: Ինչևէ, Աստված քո հետ, Մանվե՛լ, չեմ ցանկանում պատասխանել քո գիտությամբ «շնիր»-իդ կողմից գրված հոդվածին, քանի որ պատասխանելու դեպքում պատասխանողները ոչ թե «շնիր» կլինեին, այլ 5000-ից ավելի 1-ին գծում կռված երդվյալ ազատամարտիկներ, որոնցից ամեն մեկն էլ մի բառ գրեին քեզ…, քանի որ հայրենասիրական դաշտում քո վարած քաղաքականության զոհն են դարձել, որ այս ծանր վիճակի մեջ են: Չհամարելով մեզ հակառակորդներ երբեք, քանի որ երկուսս էլ արյան ու հայրենասիրության դաշտի մարդ ենք և նույն տեսակն ենք ներկայացնում, այդ քո «շնիր»-իդ հաղորդի, որ երբ Ռուբեն Գևորգյանը կռվում էր զենքը ձեռքը սարերում, ինքդ՝ այսինքն՝ դու, Մանվե՛լ, այն ժամանակ չկայիր կռիվների մեջ, թեկուզ մեզանից 1 տարի ուշ սկսեցիր, արագ դրսևորեցիր քեզ պատերազմում: Ոչ ոք չի ժխտում՝ ծառայությունդ մեծ է, և չեմ բացառում՝ հարգանքի է արժանի: Ի դեպ, նվերի մասին. չեմ ցանկանա հիշել ծանր օրերդ Մասիվի հիվանդանոցում, թող Աստված քեզ առողջություն տա: Ծանր պառկած էիր, որ ինձանից մի ուսուրական վագրի ձագ խնդրեցիր: Ինձ չէի ների, եթե մերժեի, համարեցի, որ այդ պահին քեզ համար դա գուցե քո հիվանդության դեղահաբերից մեկն էր, և քեզ սրտանց նվիրեցի այն, ինչ քչերը կտային մեկ մեկու: Այն, ինչ քո «շնիրը» այդ նվերը անձամբ տանելով իմ տանից՝ իր թունոտ ու լեղի հոդվածում իր նման քծնողների ու «լակեյների» տեսակներ է որոնում: Ինչ սրտով որ այդ վագրը տվել եմ քեզ, թող հալալ լինի, իսկ կողքիդ տականքները երբևիցե դառնալու են նրա բաժինը, որովհետև նման գեղցիներից ցնոտի հոտ է գալիս, իսկ վագրերն այն վայրի մսի տեղ են դնում: Բարձր կարգի և շատերին անհասանելի նվերը խոսում է մարդու տեսակի և նրա ներսի խորության մասին և ոչ նման մակերեսային մտածող, կեղտով լեցուն տափակ ուղեղի տեր մտածողների ու անալիզ անողների: Անգրագետ, զզվելի խոսնակ ունես, ընկեր, լավ չի, փոխի՛ դրան: Ինձ պատիվ չի բերում պատասխանել այդ «ստուկաչին», գոնե դու լավ գիտես և ողջ մեր սերունդը գորշ պատերի մեջ անցկացրած իմ տարիները՝ հանուն արժանապատվությանս ու մաքուր ապրելակերպիս: Շատերը կերազեին նման անցյալ ունենալ, այդ թվում և դու ինքդ: Սանձի՛ այդ «ստուկաչիդ», այլ կերպ չեմ ցանկանա, որ մենք ինքներս մտնենք դիալոգի մեջ: Եվ այդ փոխված հասարակության մեջ ինչ–որ մեկը դառնա ծիծաղելի: Ի վերջո, մենք նույնանման ենք սիրում մեր հայրենիքը. տարբերությունն այն է, որ դու գավառից ես, իսկ ես՝ քաղաքից: Վերջապես, եկ խոսենք մենք մեր տղերքից, ովքեր լռակյաց զոհվեցին գնացին, և նայենք պատից կախված նրանց նկարներից դեպի մեզ եկող խոսուն հայացքներին, ուր ասվում է մեզ, թե ով ինչեր է իր խղճով արել, կամ էլ ինչքան է քերել ու տարել:
Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան
Ռուբեն Գևորգյան. «Ընդամենը Մանվելին հաճոյանալու համար ես արել դա»
Ա՛յ ցնոտ, դու քեզ ոնց ես վերապահում՝ երկրի նվիրյալներից մեկի մասին նման կերպ արտահայտվես: Չեմ անդրադառնում գրածիդ, քանի որ ինքդ ոչնչություն ես: Ընդամենը Մանվելին հաճոյանալու համար ես արել դա, թեկուզ չարժեր, քանի որ ամեն առավոտ նրա կոշիկները մաքրելով՝ արդեն հաճոյանում ես: Իսկ ինչ վերաբերում է քո կողմից շեշտադրվածին, որ իբրև 27-ի ողբերկական իրադարձությունից հետո, «ողջ երկրապահական ընտանիքը միաբերան եկավ այն եզրակացության, որ սպարապետի գործը արժանիորեն միայն Մանվել Գրիգորյանը կարող է շարունակել»,-այ ամեն ինչից անտեղյակ երկրապահական պատահականություն, եթե այսօրվա «Նովի» երկրապահներդ տեղյակ չեք ԵԿՄ-ի պատմությանը, որպես Երկրապահի հիմնադիրներից մեկը հանդիսանալով՝ ասեմ, որ մինչև Սպարապետի մահը Մանվել Գրիգորյանը նույնիսկ երկրապահների անդամ չի եղել: Սպարապետի քառասունքը լրանալուց հետո իմ և Սասուն Միքայելյանի շնորհիվ նա դարձավ Երկրապահի նախագահ, որն էլ առաջ բերեց Սպարապետի ժամանակ վարչության անդամ հանդիսացող մեր մի շարք տղերքի դժգոհությունը:
Ինչևէ, Աստված քո հետ, Մանվե՛լ, չեմ ցանկանում պատասխանել քո գիտությամբ «շնիր»-իդ կողմից գրված հոդվածին, քանի որ պատասխանելու դեպքում պատասխանողները ոչ թե «շնիր» կլինեին, այլ 5000-ից ավելի 1-ին գծում կռված երդվյալ ազատամարտիկներ, որոնցից ամեն մեկն էլ մի բառ գրեին քեզ…, քանի որ հայրենասիրական դաշտում քո վարած քաղաքականության զոհն են դարձել, որ այս ծանր վիճակի մեջ են: Չհամարելով մեզ հակառակորդներ երբեք, քանի որ երկուսս էլ արյան ու հայրենասիրության դաշտի մարդ ենք և նույն տեսակն ենք ներկայացնում, այդ քո «շնիր»-իդ հաղորդի, որ երբ Ռուբեն Գևորգյանը կռվում էր զենքը ձեռքը սարերում, ինքդ՝ այսինքն՝ դու, Մանվե՛լ, այն ժամանակ չկայիր կռիվների մեջ, թեկուզ մեզանից 1 տարի ուշ սկսեցիր, արագ դրսևորեցիր քեզ պատերազմում: Ոչ ոք չի ժխտում՝ ծառայությունդ մեծ է, և չեմ բացառում՝ հարգանքի է արժանի:
Ի դեպ, նվերի մասին. չեմ ցանկանա հիշել ծանր օրերդ Մասիվի հիվանդանոցում, թող Աստված քեզ առողջություն տա: Ծանր պառկած էիր, որ ինձանից մի ուսուրական վագրի ձագ խնդրեցիր: Ինձ չէի ների, եթե մերժեի, համարեցի, որ այդ պահին քեզ համար դա գուցե քո հիվանդության դեղահաբերից մեկն էր, և քեզ սրտանց նվիրեցի այն, ինչ քչերը կտային մեկ մեկու: Այն, ինչ քո «շնիրը» այդ նվերը անձամբ տանելով իմ տանից՝ իր թունոտ ու լեղի հոդվածում իր նման քծնողների ու «լակեյների» տեսակներ է որոնում: Ինչ սրտով որ այդ վագրը տվել եմ քեզ, թող հալալ լինի, իսկ կողքիդ տականքները երբևիցե դառնալու են նրա բաժինը, որովհետև նման գեղցիներից ցնոտի հոտ է գալիս, իսկ վագրերն այն վայրի մսի տեղ են դնում: Բարձր կարգի և շատերին անհասանելի նվերը խոսում է մարդու տեսակի և նրա ներսի խորության մասին և ոչ նման մակերեսային մտածող, կեղտով լեցուն տափակ ուղեղի տեր մտածողների ու անալիզ անողների:
Անգրագետ, զզվելի խոսնակ ունես, ընկեր, լավ չի, փոխի՛ դրան:
Ինձ պատիվ չի բերում պատասխանել այդ «ստուկաչին», գոնե դու լավ գիտես և ողջ մեր սերունդը գորշ պատերի մեջ անցկացրած իմ տարիները՝ հանուն արժանապատվությանս ու մաքուր ապրելակերպիս: Շատերը կերազեին նման անցյալ ունենալ, այդ թվում և դու ինքդ:
Սանձի՛ այդ «ստուկաչիդ», այլ կերպ չեմ ցանկանա, որ մենք ինքներս մտնենք դիալոգի մեջ: Եվ այդ փոխված հասարակության մեջ ինչ–որ մեկը դառնա ծիծաղելի:
Ի վերջո, մենք նույնանման ենք սիրում մեր հայրենիքը. տարբերությունն այն է, որ դու գավառից ես, իսկ ես՝ քաղաքից: Վերջապես, եկ խոսենք մենք մեր տղերքից, ովքեր լռակյաց զոհվեցին գնացին, և նայենք պատից կախված նրանց նկարներից դեպի մեզ եկող խոսուն հայացքներին, ուր ասվում է մեզ, թե ով ինչեր է իր խղճով արել, կամ էլ ինչքան է քերել ու տարել:
Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան