Լրահոս

05.11.2014 19:51


Մի վնասեք բժշկին

Մի վնասեք բժշկին

Տավուշի մարզի բուժաշխատողները խիստ վրդովված են Գյումրիում իրենց գործընկերների նկատմամբ կիրառված բռնության փաստի առթիվ և զորակցություն են հայտնում նրանց: Ուզում ենք հիշեցնել, որ բժիշկներն ու բուժաշխատողներն անգամ ամենադժվարին պահերին միշտ կանգնած են իրենց հայրենակիցների կողքին:

Մենք՝ Տավուշի մարզի առողջապահության ոլորտի աշխատողներս, անցնելով սահմանամերձ մարզին բնորոշ դժվարություններով և պատերազմական գործողությունների ժամանակ լինելով մեր ազատամարտիկների, հայրենիքի համար պայքարող զինվորների կողքին, զգացել ենք այդ ամենը: Եվ այդ ծանր տարիներին որևէ բժիշկ չի լքել իր աշխատատեղը՝ մնալով հավատարիմ իր կոչմանը։ Եվ դա գնահատվել է հասարակության կողմից:

Վերջին տարիներին փոքր-ինչ փոխվել է հասարակության վերաբերմունքը բժշկի, բուժաշխատողի նկատմամբ, և, ցավոք, արձանագրվում են անընդունելի երևույթներ:

Մենք կոչ ենք անում բոլորին, նաև խնդրում` մի վերավորեք այն ձեռքը, որը միշտ օգնում է: Բժիշկն առաջնորդվում է «Մի վնասիր» պատվիրանով: Մի վնասեք նաև դուք:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի Տավուշի մարզային խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը