Լրահոս

05.11.2014 17:25


Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Նոյեմբերի 4-ին Բրյուսելում կայացել է «ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակում առևտրատնտեսական հետագա համագործակցության վերաբերյալ մտքերի փոխանակում»հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, եվրոպական պատվիրակությունը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի,Ռուսաստանի, տարածաշրջանային քաղաքականության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:
Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության շարունակականության ապահովումը, համագործակցության ոլորտների և ուղղությունների հնարավոր ընդլայնումը: Անդրադարձ է կատարվել ոլորտային համագործակցությանն առնչվող մի շարքհարցերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող իրավական նոր ձևաչափի ձևավորմանն առնչվող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ շարունակելու քննարկումներն ու աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը