Բելգիայի համալսարաններից մեկի ճաշացանկում միջատներով ուտեստներ են ներառվել
Բրյուսելի համալսարաններից մեկի ճաշացանկում աշխարհում առաջին անգամ միջատներով ուտեստներ են ներառվել։ Այս մասին գրում է «Independent»–ը։ Դրանում ընդգրկված են լինելու որդերով բուրգերներ, որոնք մատուցվելու են ամեն երկու–երեք շաբաթը մեկ։ Համաձայն ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության զեկույցի՝ միջատները սպիտակուցի լավ աղբյուր են համարվում, և կարող են այլընտրանք դառնալ այնպիսի մթերքների, ինչպիսին հավն է, խոզը և անգամ ձուկը։ Բելգիայում դեռևս սեպտեմբերին հայտնվել են խանութներ, որտեղ կարելի է միջատներից պատրաստված մթերք գնել։
Բելգիայի համալսարաններից մեկի ճաշացանկում միջատներով ուտեստներ են ներառվել
Բրյուսելի համալսարաններից մեկի ճաշացանկում աշխարհում առաջին անգամ միջատներով ուտեստներ են ներառվել։ Այս մասին գրում է «Independent»–ը։
Դրանում ընդգրկված են լինելու որդերով բուրգերներ, որոնք մատուցվելու են ամեն երկու–երեք շաբաթը մեկ։
Համաձայն ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության զեկույցի՝ միջատները սպիտակուցի լավ աղբյուր են համարվում, և կարող են այլընտրանք դառնալ այնպիսի մթերքների, ինչպիսին հավն է, խոզը և անգամ ձուկը։
Բելգիայում դեռևս սեպտեմբերին հայտնվել են խանութներ, որտեղ կարելի է միջատներից պատրաստված մթերք գնել։