Լուգանսկի աղջիկները ձերբակալվելու են սրճարան և ակումբ այցելելու համար։ Այս մասին «Նովոռոսսիայի ժողովրդական դատարանի» նիստում հայտարարել է աշխարհազորայինների հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյը։ «Եթե ես վաղը սրճարանում թեկուզ մեկ օրիորդ տեսնեմ, ապա նա կձերբակալվի», – հայտարարել է Մոզգովոյը։ Այդ հայտարարությունը ողջունել են ծափահարություններով։ Նրա խոսքերով՝ Լուգանսկի շրջանի բոլոր գիշերային ակումբները լի են կանանցով։ «Ցանկանում ես ամուսնուդ ազնիվ և նվիրվա՞ծ մնալ՝ նստի՛ր տանը և ձեռագո՛րծ արա...», – ասել է Մոզգովոյը և խորհուրդ տվել մարդկանց հիշել իրենց հոգևոր արժեքների մասին։
Լուգանսկում կանանց արգելել են սրճարաններ այցելել
Լուգանսկի աղջիկները ձերբակալվելու են սրճարան և ակումբ այցելելու համար։ Այս մասին «Նովոռոսսիայի ժողովրդական դատարանի» նիստում հայտարարել է աշխարհազորայինների հրամանատար Ալեքսեյ Մոզգովոյը։
«Եթե ես վաղը սրճարանում թեկուզ մեկ օրիորդ տեսնեմ, ապա նա կձերբակալվի», – հայտարարել է Մոզգովոյը։ Այդ հայտարարությունը ողջունել են ծափահարություններով։
Նրա խոսքերով՝ Լուգանսկի շրջանի բոլոր գիշերային ակումբները լի են կանանցով։
«Ցանկանում ես ամուսնուդ ազնիվ և նվիրվա՞ծ մնալ՝ նստի՛ր տանը և ձեռագո՛րծ արա...», – ասել է Մոզգովոյը և խորհուրդ տվել մարդկանց հիշել իրենց հոգևոր արժեքների մասին։
Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։