Տնտեսական

05.11.2014 15:16


Սերգեյ Ստեփանյան. «Ձվի դեֆիցիտ չի գրանցվի, գինն էլ չի բարձրանա»

Սերգեյ Ստեփանյան. «Ձվի դեֆիցիտ չի գրանցվի, գինն էլ չի բարձրանա»

Այսօրվա ասուլիսին Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ շուկայում ձվի դեֆիցիտ չի գրանցվի, գինն էլ չի բարձրանա։

«Արտադրողի օգուտը մեկ հավկիթից ընդամենը 4-5 դրամ է, իսկ վաճառողը կրկնակի եկամուտ է ստանում»,–ասել է Ստեփանյանը։
Իր հերթին, Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ասել է, որ իրենց 12 կազմակերպություն է դիմել ձու ներկրելու համար։ Թույլատրվել է միայն չորսին, եթե ներկրելու պահանջ առաջանա։
Ինչ վերաբերում է հավերի քաշին, բանախոսը տեղեկացրել է, որ «նոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ թռչունը 40 օրում կարող է հիսուն անգամ ավելի քաշ հավաքել»։

Այս խորագրի վերջին նյութերը