Կարծիք

05.11.2014 14:46


«Լուռ նախանձենք ու շարունակենք ճռռալ տարեկան 58%-ով տրամադրվող վարկի տակ»

«Լուռ նախանձենք ու շարունակենք ճռռալ տարեկան 58%-ով տրամադրվող վարկի տակ»
Նոր աչքովս ընկավ տարիներ առաջ Հայաստանից ԱՄՆ տեղափոխված հաղորդավար Արա Ղազարյանի մեկնաբանությունը գրառումներից մեկի տակ:
Մեջբերում եմ. «Տանս վարկի հետ կապված՝ բանկի հետ վերաֆինանսավորման և տոկոսադրուքները իջեցնելու հետ կապված խնդիր ունեի: Բանկը 1 տարի մերժում էր իմ արդար պահանջը: Անձամբ նամակ գրեցի նախագահ Օբամային: Մեկ շաբաթ անց նախագահականից պատասխան նամակ եկավ, որտեղ գրված էր, որ իմ պահանջն օրինական է: Բանկում հետաքննություն սկսեցին... Երկար–բարակ չպատմեմ: Պարտքս իջեցրին, իսկ տոկոսը 6,5 տոկոսից իջեցրին տարեկան 2%: Խոսքերն ավելորդ են...»:
Լուռ նախանձենք ու շարունակենք ճռռալ տարեկան 58%-ով տրամադրվող վարկի տակ, որը երևի աշխարհում բացառիկ բարձր տոկոսն է:
Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը