Լրահոս

05.11.2014 15:04


Նոր սիրավեպ. Թոմ Քրուզ + Միրանդա Քեր

Նոր սիրավեպ. Թոմ Քրուզ + Միրանդա Քեր

Երբ 2013–ի վերջին Միրանդա Քերն ու Օռլանդո Բլումը պաշտոնապես հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, «Victoria’s Secret»–ի նախկին հրեշտակի անձնական կյանքը դարձավ բուռն քննարկումների առարկա։ 31–ամյա մոդելին սկսեցին «կասկածել» տարբեր կապերի մեջ. շոշափվում էին Ջասթին Բիբերի, ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փարքերի անունները, իսկ մի քանի շաբաթ առաջ մոդելը նկատվել էր գործարար Սթիվ Բինգի ընկերակցությամբ։ Ահա թե ինչու վերջին բամբասանքները հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզի հետ սիրավեպ սկսելու մասին թվացին միաժամանակ թե՛ երևակայական, թե՛ճշմարտանման։

Այդուհանդերձ, լավատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, երիտասարդ մոդելն ու մարտաֆիլմերի աստղն արդեն մի քանի ամիս է՝ պարպերաբար հանդիպում են։ Թոմը Քրուզը, սակայն, չի շտապում պաշտոնապես հայտարարել իր նոր սիրեցյալի անունը։ Հոլիվուդյան դերասանը սպասում է 100 տոկոս համոզվածության, որ նոր կիրքը չի փչացնի իր հանրային վարքը, ինչին նա վերջերս խստորեն հետևում է (Քեթի Հոլմսից բաժանվելու հետո): Նոր «մարտական» ընկերուհին պետք է վերադարձնի 52–ամյա դերասանին ամենացանկալի տղամարդկանց ցանկը։

Տեղեկացնում է «ELLE»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը