Լրահոս

21.09.2009 15:24


ՀՀ Հանրային Խորհրդի անդամ Սիմոն Կամսարականը գլխավոր դատախազից պահանջում է պատասխանատվության ենթարկել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին

Հարգելի պարոն Հովսեփյանին

Ելնելով նրանից, որ.

«ՀՀ և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Երկկողմ հարաբերությունների մասին□ արձանագրություններ կոչվող փաստաթղթերը իրականում (չնայած քողարկման' ծածկագրման ջանքերի) ներկայացնում են միջազ­գա­յին-իրավա­կան առումով' կնքման իսկ օրվանից, անօրինական հանդիսացող «13 հոկ­տեմբերի, 1921 թ. Կարսի» հնգակողմ և «16 մարտի, 1921թ. Ռուս-թուրքական» եռակողմ պայմանագրերում ամրագրված և Հայաստանի Հանրապետությանը (ներառյալ Ղարա­բա­ղի վերաբերյալ գաղտի մասով) վերաբերող բոլոր դրույթները, այն տարբերությամբ միայն, որ հիմա էլ միջնորդ երկրի դերում' բոլշևիկյան Ռուսաստանի փոխարեն, հանդես է գալիս Շվեյցարիան, իսկ բուն պատվիրատուն Եվրոմիությունն է, պարտադրողի դերում էլ՝ եվրոկոմիսարները, համոզողի դերում՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը.

Հիմունքում ունենալով այն, որ.

1.      ՀՀ արտգործ նախարարի կողմից 31.08.2009թ. հրապարակված Համաձայնագերի տեք­ստերը (հայերեն տարբերակները), ոչ անփութության, այլ հենց որոշակի միտումով չեն համապատասխանում, էապես տարբերվում են հիմնական համարվող անգլերեն տեքստից:

2.      Համաձայնագրերը, մեղմ ասած, չեն համապատասխանում դրված խնդրի համար Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրված' □Առանց նախապայմանների□ քաղաքականությանը:

ՀՀ Արտգործ նախարարի կողմից.

3.      չի կատարվել, ավելի ճիշտ նենգափոխվել է ՀՀ Նախագահի (բազմիցս հրապարակված) հանձնարարականը. եռա­կողմ, գաղտնի բանակցությունները, դրանց արդյունարար հա­մաձայնությունները առանց նախապայմանների լինելու հանձնարարականը.

4.      փորձ է արվում (եվրոկոմիսարների և էմիսարների շնորհավորական օվացիաների և հոր­դորների աղմուկի տակ) խաբեության, դեմագոգիայի հնարքներով, նաև արտաքին ճնշ­ման լծակներով թյուրիմածության մեջ գցել, ապակողմնորոշել ՀՀ Նախագահին, Ազգա­յին Ժողովի պատգամավորներին, իրագործելու համար իր կողմից (անձնական' ինչ-ինչ շահադիտական ակնկալիքներով) ստանձնած Թուրքայի (նաև շահագրգիռ այլ երկրների ու միջազգային կառույցների) պատվերը:

Հաշվի առնելով այն, որ.

1.      ՀՀ Նախագահի հանձնարարականը կարելի էր կատարել միջազգային պրակտիկայում հայտնի լուծումներով, որոնք աղերս իսկ չունեն հրապարակված համաձայնագրերի հետ,

2.      Է. Նալբանդյանը, անգամ որպես շարքային դիվանագետ պարտավոր էր ծանոթ լինել' տիրապետել միջազգային պրակտիկայում նմանօրինակ խնդիրների հայտնի, ընդուն­ված լուծումներին.

3.      առնվազն Արա Պապյանի կողմից 26.04.2009-ին ՀՀ արտգործնախա­րա­րը վերստին տե­ղեկացված է եղել դրված խնդրի միջազգային լուծումներից մեկին, նա այդուհանդերձ իր պարտավորությունները ազնվորեն կատարելու և ներպետական ու միջազգային իրավա­կան նորմերին և լուծումներին հարազատ մնալու փոխարեն նախ­ըն­տրել է գնալ ընդդեմ մեր երկրի' այլոց պատվերը կատարելու հանցավոր ուղիով:

Աույնով դիմում ենք Ձեզ խնդրելով,

Դատական կարգով պատասխանատվության կանչելու համար, քրեական գործ հա­րուցել ՀՀ արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանի նկատմամբ:

Որպես նախնական մեղադրանք ներկայացնելով նրա կողմից.

ա) պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահումը,

գ) ՀՀ Նախագահի հանձնարարականը չկատարելը,

դ) Ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի հայության Թուրքիայի (նաև շահագրգիռ այլ երկրների ու միջազգային կառույց­ների) կողմից պատվիրված հանցագործությունը կատարել ստանձնելու, ինչպես և

ե) ստանձնած հանձնառությունը, հանձինս իր կողմից հրապարակված □համաձայ­նա­գրերի□ արդեն իսկ գործնական քայլերով կատարելու փորձի, նաև ըստ այդմ.

զ) ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգության, ինչպես և ՀՀ, ԼՂՀ ու Սփյուռքի հայության կյան­քի նկատմամբ լուրջ սպառնալիքներ ստեղծելուն նպաստող հանցագործ քայլերի համար: Ինչպես և.

է) Մարդկության դեմ ուղղված հանցագործություն կատարելու, այն է հօգուտ ցեղաս­պա­նության քա­րոզչություն անելու և նոր ցեղասպանություններ հրահրելուն նպաստելու գործունե­ությու­նը:

Դ ի մ ո ղ

ՀՀ Հանրային Խորհրդի Պաշտպանության և Ազգային

անվտանգության հանձնաժողովի անդամ,

                                                                             Հիմնարար Գիտությունների Հայկական Կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարական

Այս խորագրի վերջին նյութերը