Կարծիք

05.11.2014 13:47


«Փողով կարենավագյանություն անողը շատ ավելի վատն է, քան նույն փուչիկ Կարենը»

«Փողով կարենավագյանություն անողը շատ ավելի վատն է, քան նույն փուչիկ Կարենը»

Քիչ առաջ աչքովս մի ակտիվ օգտատիրոջ՝ Վախթանգ Սիրադեղյանի գրառումն ընկավ, որում նա հայտարարում է, թե ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարբերություն չի տեսնում, և նույնիսկ իշխանափոխության դեպքում նա փոփոխություն չի զգա:
Եթե կարելի է տարբերություն չտեսնել տնտեսությունն ավիրողի, արտագաղթը խթանողի, արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ «պռովալ» տվողի, աղքատության ցուցանիշը մեծացնողի, մի խոսքով` ժողովրդին մինչև վերջին արյան կաթիլը քամող ուժի և ամեն հնարավոր առիթով ժողովրդին օգնողի, նրա հոգսով մտահոգվողի և ժողովրդի սերն ու հարգանքը վայելող ուժի միջև, ապա պետք է լինել առնվազն կույր:
Չէ, պարոն Սիրադեղյանը հաստատ կույր չէ: Ուղղակի նա ու իր նման էլի մի 200 հոգի լավ գումարներ են ստանում այդ տարբերությունը «չտեսնելու» և դրանում ժողովրդին համոզել փորձելու համար:
Ի՞նչ ասեմ: Փողով կարենավագյանություն անողը շատ ավելի վատն է, քան նույն փուչիկ Կարենը, Շարմազանովը, կամ ժողովրդին քամող մյուս իշխանականները: Ավելին` Սիրադեղյանն ու մյուս վարձու «խիստ մտահոգները» լիովին և ամբողջ պատասխանատվությամբ կիսում են այս իշխանությունների գործունեության արդյունքները` արտագաղթ, աղքատություն, հուսալքություն… Դե, իսկ պատասխան տալու ժամը մոտ է, շատ մոտ:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը